-
18.02.2016|
10:23
Անկարայում երեկ հուժկու պայթյունը 18 մարդու կյանք է խլել, կան տասնյակ վիրավորներ։ Պայթյունը երևանյան ժամանակով 20:30-ին էր Անկարայի կենտրոնական Քըզըլայ թաղամասում` զինվորական հանրակացարանից 300 մետր հեռավորությամբ:
-
17.02.2016|
22:41
Le Huffington Post-ը գրում է՝ երեք տարի առաջ Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ան Նաիմին ասում էր, որ նավթի մեկ բարելի դիմաց 100 դոլար գինը իդեալական է թե սպառողների, թե արտադրողների համար, մատչելի է սպառողների համար, ֆինանսապես շահութաբեր՝ արտադրողների համար, թույլ տալով նոր հանքավայրեր ու արդյունահանման նոր մեթոդներ մշակել:
-
17.02.2016|
22:12
ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային և Սիրիայի Քրդական դեմոկրատական միության ռազմական թևին, ժողովրդի ինքնապաշտպանության ջոկատներին նվազեցնել հյուսիսային Սիրիայում աճող լարվածությունը՝ տարածաշրջանում իրենց գործողությունները դադարեցնելով՝ գրում է Hurriet Daily News-ը:
-
17.02.2016|
21:52
Թուրքիան Սիրիայի հետ սահմանին 15- հազարանոց զորք է տեղակայել՝ հաղորդում է Ermenihaber-ը` վկայակոչելով Sondakika կայքը:
-
17.02.2016|
14:49
Ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպի նոր հրթիռակոծման հետևանքով ավերվել են շենքեր, եղել են մարդկային զոհեր:
-
17.02.2016|
09:07
Սիրիայում ցամաքային օպերացիա անցկացնելու որոշում չի ընդունվել, այդ մարտավարությունը կոալիցիայի հետ լրջորեն չի քննարկվել, մի շարք երկրներ դեմ են նման գործողություններին՝ գրում է Reuters-ը` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուին:
-
17.02.2016|
08:55
ՆԱՏՕ-ն չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացին՝ Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
-
16.02.2016|
14:33
Իրանը մտադիր է Ռուսաստանից 8 մլրդ դոլարի զենք գնել՝ գրում է «Կոմերսանտը»: Թեհրանն արդեն Մոսկվային է հանձնել տեխնիկայի և սպառազինությունների ցուցակը՝ օդանավեր, ուղղաթիռներ, հրթիռային համալիրներ, նավեր և սուզանավեր։
-
16.02.2016|
14:27
Թուրքական ռազմական ավիացիան երկուշաբթի 22 անգամ խախտել է հունական օդային տարածքը, 2 դեպքում էլ տեղի են ունեցել «վիրտուալ օդային մարտեր»:
-
16.02.2016|
14:21
Թուրքական օդուժը Սաուդյան Արաբիայի հետ համատեղ հակաօդային պաշտպանության զորավարժություններ է սկսել Կենտրոնական Թուրքիայում՝ Կոնիա նահանգում: